Մովսես Հակոբյան. Եթե հակառակորդը հատել է պետսահմանը, իրավունք ունենք գերի վերցնել

Մովսես Հակոբյան. Եթե հակառակորդը հատել է պետսահմանը, իրավունք ունենք գերի վերցնել

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններին, հայտարարել է, որ եթե հակառակորդը հատել է պետական սահմանը, իրավունք ունենք գերի վերցնել, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Նա հավելել է, որ հակառակորդը միշտ էլ փորձելու է առաջանալ, հարց է՝ դա նրան կհաջողվի, թե ոչ։

Նա նշել է նաև, որ հստակ որևէ տեղեկատվության չի տիրապետում, հետևաբար որևէ կերպ չի կարող անդրադառնալ այդ իրադարձություններին։

«Չեմ կարող մեկնաբանել, որովհետև ստույգ տեղեկություն չունեմ։ Եթե ՀՀ պետական սահմանը հատել են, ապա իրավունք ունեն գերի վերցնել»,- ասել է Հակոբյանը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մայիսի 12-ի ուշ երեկոյան տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, քննարկվել են Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը: Փաշինյանը վիճակը նախաճգնաժամային է որակել, եթե ոչ ճգնաժամային, և ասել, որ ՀՀ-ն չի կարող դա հանդուրժել։

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Սյունիքում պետական սահմանը խախտելու մասին շրջանառվող լուրերին, հաստատել է, որ ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։

Գորիսի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանն էլ հայտնել էր, որ Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս 3 կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---