Կանադան մտահոգված է ՀՀ տարածք Ադրբեջանի ներխուժմամբ

Կանադան մտահոգված է ՀՀ տարածք Ադրբեջանի ներխուժմամբ

PanARMENIAN.Net - Կանադան մտահոգված է իրավիճակի սրմամաբ ՀՀ և Ադրբեջանի սահմանին և Հայաստանի տարածք ներխուժելու մասին հաղորդագրություններով։ Այդ մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն։

«Մենք կոչ ենք անում կողմերին լիովին պահպանել նոյեմբերի 10-ի հրադադարի մասին հայտարարությունը և շարունակել բանակցությունները ամուր և խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Բոլոր գործողությունները, որոնք կարող են խախտել հրադադարը և հանգեցնել լարվածության աճի, պետք է դադարեցվեն»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։ Փաշինյանը նաև ռազմական օգնություն է խնդրել ՌԴ-ից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---