ՌԴ-ն $3.2 մլն կհատկացնի ՀՀ-ին՝ շրջանների հետպատերազմյան վերականգնման համար

ՌԴ-ն $3.2 մլն կհատկացնի ՀՀ-ին՝ շրջանների հետպատերազմյան վերականգնման համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանը 3.2 միլիոն դոլար կհատկացնի պետական բյուջից Հայաստանի շրջանների հետպատերազմյան վերականգնման համար։ ՌԴ կառավարության համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվական հարթակում, տեղեկացնում է Interfax-ը։

Ըստ փաստաթղթի` 3.2 միլիոն դոլարը կփոխանցվի ՄԱԿ «ՀՀ տուժած շրջաններին հետպատերազմական վերականգնման աջակցությանն ուղղված նախագծերի իրականացման ֆինանսավորման ծախսեր» Զարգացման ծրագրին։

ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է տեղեկացնել ՀՀ կառավարությանը և ՄԱԿ Զարգացման ծրագրին կայացված որոշման մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---