Լավրով․ ՌԴ-ն պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին սահմանազատման հարցում

Լավրով․ ՌԴ-ն պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին սահմանազատման հարցում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով ՀՀ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին սահմանազատման հարցում։

Նա հավելել է նաև, որ էմոցիաները բորբոքելու առիթ չի տեսնում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ոչ մի կրակոց չի եղել, ոչ մի բախում տեղի չի ունեցել։ Նստել, սկսել են հանգիստ պայմանավորվել, թե ինչպես հանգուցալուծեն իրավիճակը։ Խնդրել են մեզ աջակցության մասին, մեր զինվորականներն այդպիսի աջակցություն ցուցաբերել են, պայմանավորվածությունը ձեռք է բերվել։ Ես ոչ մի պատճառ չեմ տեսնում հույզերը բորբոքելու համար այս ոչ առօրյա, բայց հանգիստ կարգավորվող հարցում»,-ասել է Լավրովը։

«Ինչ վերաբերում է իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին, ապա ադրբեջանական կողմը, միջադեպից հետո, հայտարարություններ է արել՝ պարզաբանելով, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է, և, ամենակարևորը, բացատրվում է սահմանազատման և սահմանագծման բացակայությամբ։ Ոչ ոք երբեք դրանով չի զբաղվել, և մենք առաջարկել ենք կողմերին, որպեսզի նրանք ձեռնամուխ լինեն այդ աշխատանքին։ Մենք պատրաստ ենք աջակցել նրանց՝ տրամադրելով ինչպես քարտեզագրական նյութ, այնպես էլ խորհրդատվական ծառայություններ»,-ասել է ՌԴ նախարարը։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, Փաշինյանը նաև ռազմական աջակցություն է խնդրել ՌԴ նախագահից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---