ՌԴ ԱԳ փոխնախարարը ԼՂ-ին առնչվող իրավիճակն է քննարկել Ֆրանսիայի և Իրանի դեսպանների հետ

ՌԴ ԱԳ փոխնախարարը ԼՂ-ին առնչվող իրավիճակն է քննարկել Ֆրանսիայի և Իրանի դեսպանների հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն այդ երկրում Ֆրանսիայի և Իրանի դեսպանների հետ քննարկել է իրավիճակը ղարաբաղյան կարգավորման շուրջ։

ՌԴ-ում Ֆրանսիայի լիազոր և արտակարգ դեսպան Պիեռ Լևիի հետ հանդիպմանը քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, իրավիճակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ կարծիքների հանգամանալից փոխանակում է եղել տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի շուրջ։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---