Նոր նախընտրական դաշինք կա՝ «Ազատ Հայրենիք»

Նոր նախընտրական դաշինք կա՝ «Ազատ Հայրենիք»

PanARMENIAN.Net - 4 կուսակցություն ընտրություններին կմասնակցի «Ազատ Հայրենիք» դաշինքով։ Դաշինքին անդամակցել են «Ազգային Ինքնորոշում Միավորում», «Արդարություն», «Ժողովրդավարական Հայրենիք», Հայ Կառուցողական և պահպանողական կուսակցություները։

Կուսակցությունները միավորվել են ՀՀ լիակատար ինքնիշխանությունը վերականգնելու, ժողովրդավարություն հաստատելու, հոգևոր անվտանգությունը, մարդու իրավունքները և ազատությունները պաշտպանելու, տնտեսության կայուն զարգացումն ապահովելու նպատակով։

Դաշինքը բաց է ԱՀ-ի կազմակերպական սկզբունքները և քաղաքակրթական կողմնորոշումն ընդունող բոլոր քաղուժերի համար:

ԱՀ Դաշինքի ղեկավար մարմինը ԱՀ խորհուրդն է, որի կազմում են դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարները: Որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ: Վարչապետը (թեկնածուն) ունի արգելանքի իրավունք, որը կարող է հաղթահարվել խորհրդի անդամների ձայների երկու երրորդով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---