Փաշինյանը հաստատել է` պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել

Փաշինյանը հաստատել է` պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին, հաստատել է, որ պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել։

Նա ասել է, թե եթե փաստաթուղթը հակահայկական է, ապա ինչու է միայն սկզբնական մասը հրապարակվել։

Փաշինյանը հավելել է նաև, որ փաստաթուղթն աշխատանքային է և որ այն կարող էր տրամադրել միայն ադրբեջանական կողմը և ուստի նման անձինք Բաքվի «տեղեկատվական պայքարի գործակալներ են»։

«Ես ասում եմ, որ այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին ու, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտարարել է նաև` քանի որ բանակցություններ են ընթանում, այդ փաստաթուղթը հրապարակելը կոռեկտ չի համարում։

Ավելի վաղ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչ հայանպաստ նոր փաստաթուղթ է ստորագրելու և հրապարակել էր առաջին երկու պարբերությունները։

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---