ԱԺ արտահերթ նիստը մեկնարկել է![]() 20 մայիսի 2021 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում մեկնարկել է յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի արտահերթ նիստը։ Այն գումարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Նիստում քննարկվում է սահմանազատման մասին ենթադրյալ փաստաթղթի հարցը, որի գոյությունը կառավարության նիստում հաստատել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Մայիսի 20-ի կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով համացանցում հրապարակած փաստաթղթին, հաստատել է, որ պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել։ «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին և այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ», -ասել է նա։ Ավելի վաղ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչ հայանպաստ նոր փաստաթուղթ է ստորագրելու և հրապարակել էր առաջին երկու պարբերությունները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |