ՊՆ․ Գեղարքունիքի Կութ գյուղում կրակոցներ են հնչել՝ հիմնականում դեպի օդ![]() 27 մայիսի 2021 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում կրակոցներ են եղել՝ տեղեկությունները հաստատել են Պաշտպանության նախարարությունից, տեղեկացնում է Aysor.am-ը։ «Կրակոցներ լսվել են, դրանք հիմնականում օդ են ուղղված եղել: Տուժածներ չկան», - հայտնել են նախարարությունից: Ավելի վաղ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, կառավարության նիստից հետո անդրադառնալով սահմանային իրավիճակին, ասել էր, որ կա լարվածություն։ «Լարվածություն կա, չեմ կարող դա թաքցնել»,-ասել էր նա։ Մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի են գերեվարել։ Նրանք գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |