ՀՀ ՊՆ ղեկավարը Մոսկվայում է

ՀՀ ՊՆ ղեկավարը Մոսկվայում է

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում է։ Այդ մասին հայտնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Նախարարն առավոտից գտնվում է Մոսկվայում` գործուղման մեջ, շատ կարևոր հարցով` ռազմաքաղաքական համագործակցության շրջանակում։ Նախարարը կգա և, եթե նպտակահարմար կգտնի, որոշ փակագծեր կբացի»,- ասել է նա։

Մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի են գերեվարել։ Նրանք գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են։

 Ուշագրավ
---