Փաշինյան․ Հեռացնել երկու կողմի ԶՈւ-երը, սահմանին միջազգային դիտորդների տեղակայել27 մայիսի 2021 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Փաշինյանը ներկայացրել է սահմանային լարվածության հանգուցալուծման իր պլանը՝ Սոթքից մինչև Խոզնավար հայելային եղանակով հեռացնել երկու կողմի զինված ուժերին ելման դիրքեր, իսկ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների ՌԴ-ից կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից։ «Երկու կողմի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից, որոշակի կիլոմետրերի վրա։ Մենք առաջարկում ենք, որ այդ տարածքներից ընդհանրապես ԶՈւ ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր, փոխարենը տեղակայվեն միջազգային դիտորդներ ՌԴ-ից կամ ԵԱՀԿ ՄԽ-ից, ու կողմերից ոչ մեկը զորքեր չմոտեցնի սահմանագծին։ Խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է, որտեղ առաջացել է լարվածությունը»,- ասել է Փաշինյանը։ Դրանից հետո նա առաջարկում է միջազգային հովանու ներքով սահմանային կետերի ճշգրտման աշխատանք կատարել․ «Իմ պատկերացմամբ՝ ՌԴ կամ ԵԱՀԿ ՄԽ-ն ներկայացնող դիտորդներ պետք է ներգրավված լինեն»։ Նա ասել է, որ իր այդ առաջարկն ուղղված է նաև միջազգային հանրությանը։ «Սա պաշտոնական առաջարկ է, խելամիտ, ուղղված ՌԴ-ին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին ու Ադրբեջանին»,- ասել է նա։ Նիստին մասնակցում են նաև ԱԺ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները։ Մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի են գերեվարել։ Նրանք գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են։ Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։ Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |