Քերոբյան․ Գիտելիքահեն տնտեսության կայացման ճանապարհին նորարարությունը կարևորագույն դեր է խաղում

Քերոբյան․ Գիտելիքահեն տնտեսության կայացման ճանապարհին նորարարությունը կարևորագույն դեր է խաղում

PanARMENIAN.Net - Մեկնարկել է էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԷՆ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի համատեղ կազմակերպած ռազմավարական համաժողովը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է, որ գիտելիքահենք տնտեսության կայացման ճանապարհին նորարարությունը կարևորագույն դեր է խաղում, և ՆՁԱԿ-ի աշխատանքի նոր մոդելի գործարկումը դրա ձևավորման առաջին քայլերից մեկն է:

Համաժողովին մասնակցում են նաև ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, Կենտորնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, պետական կառույցներ, մասնավոր հատվածի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ և միջազգային փորձագետներ։

Համաժողովի գլխավոր նպատակն է ծավալուն քննարկումներ իրականացնել Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի ապագա արդյունավետ մոդելի տեսլականի, նորարարությունների առևտրայնացմանը և բիզնեսի ու ներդրումների աջակցմանն ուղղված ծրագրերի շուրջ։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---