Մակունց․ Փաշինյանի առաջարկի մասով Այվազյանն առարկություն չի հնչեցրել

Մակունց․ Փաշինյանի առաջարկի մասով Այվազյանն առարկություն չի հնչեցրել

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստից առաջ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին տեղեկացրել է հայտարարության բովանդակության մասին, որի հետ կապված Այվազյանի կողմից առարկություն չի հնչել։ Այդ մասին հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ԱԺ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե վարչապետի ԺՊ-ի առաջարկն ինչ առնչություն ունի Այվազյանի հրաժարականի հետ:

«Մնացյալ դրդապատճառների վերաբերյալ որևէ բան ասել չեմ կարող, այլ բան չգիտեմ», - նշել է Մակունցը, գրում է Aysor.am-ը։

Պատգամավորը նաև ընդգծել է, որ այս պահին կարելի է արձանագրել՝ Փաշինյանի առաջարկին հանրային արձագանք ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կողմից եղել է, ընդ որում՝ բոլոր համանախագահների մասնակցությամբ:

«Կարելի է ենթադրել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության արձագանքը նաև պատրաստակամություն է ենթադրում», - ասել է Մակունցը:

Նա միաժամանակ ավելացրել է, որ որևէ գործընթաց չի կարող սկսվել, քանի դեռ ադրբեջանական ԶՈւ-ն հետ չի քաշվել ՀՀ տարածքից: Պատգամավորի խոսքով՝ պետք է հասկանալ՝ իրատեսակա՞ն է ԶՈւ հայելանման հետքաշումը, թե՝ ոչ, և հետո անցնել հաջորդ քայլերին:

Խմբակցության ղեկավարի խոսքով, գաղափարը Փաշինյանի կողմից հնչեցնելուց առաջ, համապատասխան կառույցների ղեկավարները տեղեկացվել են դրա մասին և նրանց կողմից առարկություն չի հնչել:

Փաշինյանը մայիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստում միջազգային հանրությանն ուղղված առաջարկ է հնչեցրել՝ սահմանագծցի թե հայկական, թե ադրբեջանական զինուժը հետ քաշելու ու միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ։ Նա նշել է, որ դիտորդները կարող են լինել ինչպես ՌԴ-ից, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրներից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---