Փաշինյան․ Կամավորականը Հադրութում լրտեսել է Ադրբեջանի օգտին 4 հունիսի 2021 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզի Գեղանիստ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին կհայտարարվի պետական դավաճանության դեպքի բացահայտման մասին։ «Խոսքը պրոֆեսիոնալ զինվորականի մասին չէ, ինչքան ինձ զեկուցել են, կամավորական ջոկատի անդամի մասին է։ Լինելով Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալ և մասնակցելով մարտական գործողություններին` նա Հադրութի շրջանի մեր ուժերի տեղակայնման և այլ տեղեկություններ է հայտնել հակառակորդին»,-ասել է նա։ Փաշինյանը նշել է, որ ԱԱԾ-ն այդ անձին արդեն ձերբակալել է՝ հավելելով, սակայն, որ մեղքը դեռ պետք է ապացուցվի։ «Թացը չորին չպետք է խառնենք։ Թեև եղել են համացանցում հրապարակված տեսարաններ պատերազմի ընթացքում, որոնք անհասկանալի է, թե ինչպես կարող էին տեղի ունենալ։ Երբ, օրինակ, ամբողջական զորամաս զենք զինամթերքով ամբողջությամբ լքված էր»,-ասել է նա։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |