Վիվա–ՄՏՍ–ն ու IMUSIC-ը ներկայացնում են արհեստական բանականությամբ IMUSIC երաժշտական հավելվածը

Վիվա–ՄՏՍ–ն ու IMUSIC-ը ներկայացնում են  արհեստական բանականությամբ IMUSIC երաժշտական հավելվածը

PanARMENIAN.Net - Վիվա–ՄՏՍ–ն ու IMUSIC-ը ներկայացնում են IMUSIC արհեստական բանականությամբ երաժշտական հավելվածը:

Եթե Վիվա–ՄՏՍ–ի բաժանորդ եք և երաժշտությունն առօրյայի անբաժանելի մասն է, ապա IMUSIC երաժշտական հավելվածը հենց Ձեզ համար է։ Իսկ եթե կանխավճարային X, Y, Z և հետվճարային X, Y սակագնային պլաններից որևէ մեկի բաժանորդ եք, ապա առավելությունն ավելի քան ակնհայտ է:

Վիվա-ՄՏՍ-ի և IMUSIC-ի միջև բացառիկ համագործակցությանը նվիրված միջոցառումը հյուրընկալել էր հայկական շոու-բիզնեսի, գործարար աշխարհի ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Համագործակցության նպատակն է Վիվա–ՄՏՍ–ի բաժանորդներին ապահովել որակյալ երաժշտական բովանդակությամբ, ինչպես նաև հնարավորություն տալ բացահայտելու կամ արթնացնելու յուրաքանչյուրի ներսում թաքնված DJ-ին։

IMUSIC հավելվածի միջոցով երաժշտություն լսելիս՝ Վիվա–ՄՏՍ–ի սակագնային X, Y ու Z պլանների շրջանակներում տրամադրվող ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում՝ բաժանորդի կողմից IMUSIC-ի օգտահաշիվ հեռախոսահամարով մուտք գործելու և ակտիվացված փաթեթ ունենալու դեպքում: Վիվա-ՄՏՍ–ի մյուս սակագնային պլանների բաժանորդների՝ հավելվածից օգտվելու ընթացքում սպառված ինտերնետի արժեքը հաշվարկվում է ընթացիկ սակագնային պլանի հիման վրա։ IMUSIC երաժշտական հավելվածի մյուս առավելությունն էլ այն է, որ ի տարբերություն ուրիշ շատ երաժշտական հավելվածների՝ այս հավելվածի բաժանորդրության համար վճար նախատեսված չէ:

IMUSIC հավելվածի միջոցով հնարավոր է վայելել սիրելի կատարումները բարձր որակով՝ HQ սթրիմինգով, ստեղծել երաժշտական նախասիրությունների անհատական ցանկ և կիսել այն այլ օգտատերերի հետ, որոնել նախընտրելի կատարումները՝ արագ ու պարզ եղանակով, տեղեկանալ նորույթներին և երաժշտական աշխարհի նորություններին, հետևել մյուս օգտատերերի, ինչպես նաև կատարողների, բրենդերի և շոու-բիզնեսի ներկայացուցիչների անձնական էջերի թարմացումներին, լսել սիրելի ժանրի երաժշտություն՝ 24/7 հասանելի՝ 6 ռադիոներից մեկով։ Հնարավորությունների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ։

Հավելվածից օգտվելը պարզ է և անչափ հարմարավետ: Ընդամենն անհրաժեշտ է ներբեռնել IMUSIC հավելվածը iOS կամ Android օպերացիոն համակարգերի համար, ակտիվացնել ծառայությունը՝ մուտքագրելով բջջային հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն: Այնուհետև պետք է մուտքագրել ստացված հաստատման կոդը՝ ծառայության ակտիվացումն ավարտելու համար:

«Վիվա-ՄՏՍ-ի թվային փոխակերպումը շարունակվում է, ինչը ենթադրում է ոչ միայն ձայնային ու ինտերնետ ծառայությունների, այլև բազմապիսի լուծումների ու հավելվածների տրամադրում: Մեր գործընկերների հետ միասին այսօր ներկայացնում ենք IMUSIC հավելվածը, որի հիմքում արհեստական բանականությունն է, ինչը հաշվի է առնում օգտատիրոջ նախասիրությունները: Ամբողջ աշխարհում հեռահաղորդակցության ոլորտն ընթանում է այս ուղղությամբ և Վիվա-ՄՏՍ-ը, որպես նորարարության առաջատար, անմասն չի մնում», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«IMUSIC–ը, կարելի է ասել, լավ պայմաններում է ծնվել: Նախ՝ հիմնադրվեց Naghashyan Solutions ՏՏ ընկերությունը, որի նախագծերից մեկը դարձավ հենց IMUSIC–ը։ Ուրախ ենք հետևել ու տեսնել, թե ինչպես է զարգանում IMUSIC–ը՝ ավելացնելով հարթակի հնարավորություններն ու մեծացնելով համագործակցությունների շրջանակները։ Շատ ուրախ ենք, որ այսուհետ համագործակցելու ենք նաև Վիվա-ՄՏՍ–ի հետ։ Վստահ ենք, որ մեր համատեղ աշխատանքն էլ ավելի մեծ առավելություններ կբացի մեր օգտատերերի ու բաժանորդների համար», - նշել է IMUSIC–ի հիմնադիր – տնօրեն Լևոն Նաղաշյանը։

Մանրամասն տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել www.mts.am, www.imusic.am, զանգահարել (60) 70-10-20 հեռախոսահամարին կամ՝ գրել info@imusic.am; info@mts.am էլեկտրոնային հասցեին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---