Կլաարը խոսել է գերիների ու ականազերծման մասին․ Պետք է լուծել առանցքային հումանիտար հարցերը

Կլաարը խոսել է գերիների ու ականազերծման մասին․ Պետք է լուծել առանցքային հումանիտար հարցերը

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, անդրադառնալով ԼՂ շուրջ վիճակին և ականզերծման ու գերիների հարցերին, նշել է, որ պետք է լուծել առանցքային հումանիտար հարցերը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Քելբաջարում (Քարվաճառ) խաղաղ բնակիչների ողբերգական մահվան և վիրավորումի դեպք է տեղի ունեցել։ Կարևոր է տեղեկատվության ամբողջական փոխանակումը՝ արդյունավետ ականազերծման և հետագայում զոհերից խուսափելու համար։ Եվ անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել առանցքային հումանիտար հարցերի, այդ թվում ձերբակալվածների ազատ արձակման համար»,-ասվում է գրառման մեջ։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հսկողությանն անցած Քարվաճառի (Քելբաջարի) շրջանում զինվորական բեռնատար է պայթել ականի վրա, որի հետևանքով 3 մարդ է մահացել, կան նաև վիրավորներ։Մահացածներից 2-ը լրագրող են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---