Օրբելյանը՝ Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և գլխավոր դիրիժոր 8 հունիսի 2021 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Ա. Սպենդիարյանի անվան Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և գլխավոր դիրիժոր: Այդ մասին ասվում է Նյու Յորքի օպերայի պաշտոնական կայքում: Օրբելյանի առաջին բեմադրությունը կլինի «Ռիգոլետտոն», որը կցուցադրվի օգոստոսի 29-ին։ «Շատ ուրախ ենք ողջունելու աշխարհահռչակ մաեստրո Կոնստանտին Օրբելյանին Նյու Յորքի քաղաքային օպերայի ընտանիքում: Նա իր հետ բերում է դիրիժորության բազմամյա փորձառությունը։ Առաջիկայում նա մեզ ու մեր հանդիսատեսին շատ բարձր մակարդակի ներկայացումներ կառաջարկի»,- ասել է օպերայի տնօրեն Մայքլ Կապասոն, գրում է Sputnik Արմենիան։ Օրբելյանն ընդգծել է, որ սիրով է ընդունել նոր պաշտոնը ստանձնելու առաջարկը: 2019-ի մարտին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանով ազատվել էր թատրոնի տնօրենի պաշտոնից: 2019-ին հայտարարվել էր, որ Օրբելյանը դատարանի վճռով կվերականգնվի իր պաշտոնում։ 2020թ․ փետրվարի 11-ից նա վերականգնվել է տնօրենի պաշտոնում Վերաքննիչ դատարանի որոշմամբ։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը |