Բաքվում Էուլջեկչյանի համար 20 տարվա ազատազրկում են պահանջել․ Նա ժխտել է բոլոր մեղադրանքները

Բաքվում Էուլջեկչյանի համար 20 տարվա ազատազրկում են պահանջել․ Նա ժխտել է բոլոր մեղադրանքները

PanARMENIAN.Net - Բաքվում մեկնարկած դատավարության ժամանակ պետական մեղադրողը 20 տարվա ազատազրկում է պահանջել լիբանանահայ ռազմագերի Վիգեն Էուլջեկչյանի համար, տեղեկացնում է «Sputnik Ադրբեջանը»։

Էուլջեկչյանը ժխտել է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ քննության ժամանակ ցուցմունքները տվել է ճնշման տակ։

Էուլջեկչյանի փաստաբան Լեյլա Մամեդովան միջնորդություն է ներկայացրել գործը լրացուցիչ քննության ուղարկելու վերաբերյալ, սակայն նախագահող դատավոր Էլբայի Ալլահվերդիևը մերժել է այն։

Էուլջեկչյանի դեմ մեղադրանքը կառուցված է նրա «խոստովանական» ցուցմունքների վրա։ Նրան մեղադրանք է ներկայացվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետսահմանի ապօրինի հատում» հոդվածներով։

Էուլջեկչյանը գերեվարվել էր լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ միասին։ Նրանք Գորիսից մեկնել էին Շուշի իրենց իրերը վերցնելու, և այդ ընթացքում Շուշին փաստացի գտնվել է Ադրբեջանի տիրապետության տակ։ Մարտի 10-ին Նաջարյանն ազատ էր արձակվել Միջազգային կարմիր խաչի և Լիբանանի արտաքին գործերի նախարարության ջանքերով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---