Քոչարյան․ Հենց գերիների հարցը բարձրանում է՝ ռուսների գրպանն են գցում, կարծես՝ մենք կապ չունենք

Քոչարյան․ Հենց գերիների հարցը բարձրանում է՝ ռուսների գրպանն են գցում, կարծես՝ մենք կապ չունենք

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Թալինում ընտրողների հետ հանդիպմանը խայտառակություն է համարել այն փաստը, որ մինչ օրս հայտնի չէ, թե որքան գերի կա Ադրբեջանում, քանի անհետ կորած կա։

«Հենց գերիների հարցը բարձրանում է՝ ռուսների գրպանն են գցում։ Այդ հարցով գեներալ Մուրադովն է զբաղվում, այնպիսի տպավորություն է, որ մենք կապ չունենք դրա հետ»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ հարկավոր է հետևողականորեն ավելացնել այդ հարցում միջազգային ճնշումն Ադրբեջանի հանդեպ։

Ըստ նրա, գերիների հարցով միայն եվրոպական մեկ կառույց է խիստ քննադատական հայտարարություն արել, իսկ ճնշման հասնելու համար հետևողական աշխատանք է պետք։

«Մեր ԱԳՆ-ն ի՞նչ է անում, մեր պաշտոնյաները, խորհրդարանն ի՞նչ են անում։ Պետք է նպատակ դնել, որ առնվազն 10 երկրի խորհրդարան այդպիսի հայտարարությամբ հանդես գա և սկսես այդ ուղղությամբ աշխատել»,-ասել է նա։

Նա հավելել է, որ արդյունքում Ադրբեջանը պետք է գիտակցի, որ, գերիներին պահելով ոչինչ չի շահում, այլ միջազգային ասպարեզում վարկանիշ է կորցնում։

Քոչարյանը նշել է նաև, որ առավել ծանր է անհետ կորածների ընտանիքների վիճակը, քանի որ նրանք ոչ մի տեղեկություն չունեն իրենց հարազատի մասին, իսկ պետությունը ոչինչ չի անում այդ ընտանիքների վիճակը թեթևացնելու համար։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---