Արմեն Գևորգյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետների հետ![]() 11 հունիսի 2021 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Վերջին մի քանի օրերի ընթացքում «Հայաստան» դաշինքի կենտրոնական նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և շտաբի ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, մասնավորապես Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ դեսպանատների, ինչպես նաև Հայաստանում գործող միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ընտրական գործընթացների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականության ոլորտին առնչվող մոտեցումներ, տեղեկացնում է «Հայաստան» դաշինքի մամուլի ծառայությունը։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |