Մարուքյան․ Ազգային միասնաության կառավարություն է պետք՝ 3 տարի կարելի է ընդդիմություն չունենալ![]() 11 հունիսի 2021 - 21:05 AMT PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ազգային միասնաության կառավարություն է պետք ստեղծել, ինչը ենթադրում է, որ ընդդիմություն չի լինելու՝ այսինքն կարելի 3 տարի ընդդիմություն չունենալ։ «Մենք ի սկզբանե ասել ենք, որ ոչ մի ուժի չենք միանա առանձին վերցրած, որ այդ ուժը գա մյուսներին ոչնչացնի, մենք այդ օրակարգում չկանք»,-ասել է նա, գրում է Aysor.am-ը։ «Կամ բոլոր ուժերը միանում են և երկիրն այս վիճակից հանում ենք, կամ դա տեղի չի ունենա և ընտրությունների երկրորդ փուլ տեղի կունենա։ Հետևաբար, որպեսզի այդ երկրորդ փուլը տեղի չունենա և ևս 28 օր երկիրը ցնցումների մեջ չլինի, պետք է լիազորել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ համերաշխության և ազգային միասնության կառավարություն ձևավորելու», - ասել է Մարուքյանը։ Նա ասել է, թե իր առաջարկած օրակարգի հաղթանակի դեպքում ընդդիմություն չի լինելու։ «Կարելի է և երեք տարի ընդդիմություն չունենալ։ Ընդդիմություն պետք է ունենալ նորմալ պայմաններում, հետևաբար, կարող է 3-5 տարի ունենալ ազգային համաձայության կառավարություն և երկիրն այս վիճակից հանել», - նշել է Մարուքյանը։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |