Էջմիածնի քաղաքապետը` Պապիկյանին. Հանուն պետության նա պետք է գնա

Էջմիածնի քաղաքապետը` Պապիկյանին. Հանուն պետության նա պետք է գնա

PanARMENIAN.Net - Համացանցում հայտնվել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի և տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի խոսակցության ձայնագրությունը, որտեղ Գասպարյանը բողոքում է վարչապետի պաշտոնակատարից և ասում, որ «հանուն պետության ինքը պիտի գնա»։

«Ես մարդկայնորեն էտ պարտությունից հետո նրա կողքին եմ եղել, բայց հանուն պետության ինքը պիտի գնա։ Թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն՝ ամենաընկալելի մարդն ես, ամեբարարձր ռեյտինգն ունես։ Իրա հոգեկանը չի դիմանում։ Թող գնա, որ իրավիճակը լիցքաթափվի», - ասել է էջմիածնի քաղաքապետը։

Պապիկյանն ի պատասխան նրան հորդորում է համբերել և մինչև առավոտ ոչինչ չգրել։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---