ԿԽՄԿ նախագահ. Հայ գերիների շուտափույթ վերադարձի հարցն ուշադրության ներքո է

ԿԽՄԿ նախագահ. Հայ գերիների շուտափույթ վերադարձի հարցն ուշադրության ներքո է

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը պատասխանել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ նամակին:

Նա հավաստիացրել է, որ Հայաստանի նախագահի կողմից բարձրացրած հարցերն իր և իր ղեկավարած կազմակերպության լիարժեք ուշադրության ներքո են:

Նշելով, որ 1992 թվականից ի վեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակական գործուն ներկայություն է ունեցել տարածաշրջանում, Մաուրերը մասնավորապես ասել է, որ 2020-ի սեպտեմբերին՝ սկսված ռազմական գործողությունների առաջին իսկ օրերից, կազմակերպությունը հանդես է եկել մարդասիրական օգնությամբ և պատրաստակամությունը հայտնել հետագա գործունեությունը ծավալել՝ միջազգային հանրության կողմից ԿԽՄԿ-ին տրամադրած մարդասիրական մանդատի շրջանակում:

Հունիսի 13-ին 15 հայ գերի է վերադարձել։ Նրանց թվում են նաև մայիսի 27-ին Գեղարքունիքում գերեվածված 6 զինծառայողներից 5-ը։ Շիրակցիներ վերադարձած գերիների թվում չկան:Հայաստանը 15 գերու վերադարձի դիմաց Ադրբեջանին է հանձնել Ակնայի շրջանի ականապատ դաշտերի քարտեզը, որտեղ մոտ 100,000 ական կա տեղադրված։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ականազերծման համար 10-15 տարի կպահանջվի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---