«ՔՈ»-ն լռության օրը համերաշխության երթ կանցկացնի Երևանում՝ առանց կուսակցության սիմվոլների

«ՔՈ»-ն լռության օրը համերաշխության երթ կանցկացնի Երևանում՝ առանց կուսակցության սիմվոլների

PanARMENIAN.Net - «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը որոշել է հունիսի 19-ին համերաշխության երթ անցկացնել Երևանում։ Այդ մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ։

Նշվում է, որ այդ օրը ոչ մեկը չի կիրառի կուսակցական որևէ սիմվոլ, որևէ կարգախոս կամ ընտրելու կոչ, որը կարող է ընկալվել նախընտրական քարոզչություն։

«Այս ընտրարշավում մենք մեր առաջ խնդիր էինք դրել զսպելու ատելության և թշնամանքի մթնոլորտը, հասցնելու համերաշխության օրակարգը քաղաքացուն և քաղաքական ուժերին։

Այսօր արդեն մեզ հանդիպող բոլոր քաղաքացիները կարևորում են ներքին ատելության մթնոլորտի վերացումը, իսկ քաղաքական դաշտում ավելի ու ավելի շատ դերակատարներ են որդեգրում այդ ուղերձը։

Հաշվի առնելով, որ խոսքի մակարդակում մենք ունենք լայն կոնսենսուս, ժամանակն է այն դրսևորել գործնականում։

Բոլոր այն քաղաքացիներին, որոնք դեմ են թշնամության այս մթնոլորտին, բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են կողք-կողքի ապրել ընտրություններից հետո, բոլոր նրանց, ովքեր չեն գնալու և ժողովրդին չեն տանելու եղբայրասպանության, կոչ ենք անում լռության օրը անցկացնել միասին, քայլել երթով բոլոր այն տեղերով, որոնք խորհրդանշում են մեր անխոհեմության պատճառով նահատակված մեր եղբայրների հիշատակը, և տալ միասնական ուղերձ, որ մենք չենք անի ոչինչ, որը դիմացինին կդրդի գնալ անդառնալի ճանապարհով, գնալ դեպի նոր աղետներ»,-ասվում է հայտարարության մեջ։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---