Մարուքյան․ Ըստ մեր ուսումնասիրությունների՝ «Լուսավոր Հայաստանը» 3-րդն է

Մարուքյան․ Ըստ մեր ուսումնասիրությունների՝ «Լուսավոր Հայաստանը» 3-րդն է

PanARMENIAN.Net - Երևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ըստ իրենց ուսումնասիրությունների տվյալների, որոնք անցկացվել են երկրի խոշոր քաղաքներում, կուսակցությունը 3-րդ տեղում է։

«Բայց որևէ տոկոս չեմ ասելու, ընտրությունների օրը կտեսնեք»,-ասել է նա, գրում է «Փաստինֆոն»։

Նրա համոզմամբ՝ ԼՀԿ-ն բացառիկ դեր է խաղալու հետընտրական շրջանում՝ երկրում սպասվող բախումները կանխելու նպատակով.

«Ֆավորիտ ուժերից ցանկացածի հաղթանակի պարագայում լինելու են բախումներ, իսկ եթե նրանք չեն հաղթում, ապա ժողովուրդը բոլորին պարտադրում է համերաշխություն, իսկ դա նշանակում է ազգային համաձայնության կառավարություն ձևավորել, ահա և բանալին»,- ասել է Մարուքյանը:

Մարուքյանը նաև հայտնել է, որ ինքը չի հավակնելու վարչապետի պաշտոնին Ազգային համաձայնության կառավարությունում։

«Ոչ ոք չի կարող իր համար 54 մանդատ ապահովել։ Բայց մենք էլ հավակնություններ չունենք հայտնվելու Ազգային համաձայնության կառավարությունում, ես չեմ հավակնելու վարչապետի պաշտոնին Ազգային համաձայնության կառավարությունում։ Դրանում պետք է աշխատեն պրոֆեսիոնալները, իսկ քաղաքական ուժերը պետք է մնան խորհրդարանում»,- ասել է ԼՀԿ ղեկավարը:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---