Սերժ Սարգսյանը՝ պատերազմի քննիչ հանձնաժողովի կարիքի մասին․Նախագահը, եթե ուզեն, ես կլինեմ

Սերժ Սարգսյանը՝ պատերազմի քննիչ հանձնաժողովի կարիքի մասին․Նախագահը, եթե ուզեն, ես կլինեմ

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Շիրակի մարզում «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատերազմի սկիզբն ու ընթացքն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է պետք ստեղծել։

«Այդ հանձնաժողովի նախագահը, եթե կուզեն, կլինեմ ես» ,- ասել է նա՝ նշելով, որ ոչ ոքի նկատմամբ թշնամանք չունի, սակայն գոնե պետք է պարզել, թե ինչու այդպես եղավ։

Նա նշել է, որ քննիչ հանձնաժողովը պետք է պարզի, թե ինչպես եղավ, որ պատերազմ սկսվեց, որ պատերազմում մենք ջախջախվեցինք։

«5000-ից ավելի զոհի հիշատակը, կորսված տարածքները, 200-ից ավելի բնակավայր ենք զիջել, հազարավոր պատմական հուշարձաններ՝ այս ամենի համար որևէ մեկը պետք է պատասխան տա, չէ՞, կամ գոնե պետք է իմանանք՝ ինչու այդպես եղավ»,- ասել է նա։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

 Ուշագրավ
---