Քոչարյան․ Վստահ եմ՝ այլևս չեք խաբվելու18 հունիսի 2021 - 17:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը նախընտրական քարոզարշավի վերջին օրը ուղերձով դիմել է ժողովրդին՝ նշելով, որ հունիսի 20-ին ընտրելու ենք արժանապատիվ խաղաղության ու նվաստացած խայտառակության, բարեկեցիկ կյանքի և անհույս աղքատության միջև։ «Վստահ եմ, որ այլևս չեք խաբվելու»,-ասել է նա։ Ուղերձում ասվում է․ «Սիրելի ժողովուրդ, ավարտին մոտեցավ արտահերթ ընտրությունների քարոզարշավը։ Անցած մեկ ամսվա ընթացքում թիմակիցներիս հետ միասին շրջեցինք Հայաստանով մեկ։ Վաղուց՝ 13 տարի ձեզ հյուր չէի եղել, շնորհակալ եմ հյուրըկալության ու ջերմ ընդունելության համար։ Այս օրերին հազարավոր մարդկանց ձեռք եմ սեղմել, նայել եմ նրանց աչքերին։ Չեմ թաքցնում՝ փորձում էի հասկանալ՝ արդյո՞ք փոխվել եք այս տարիների ընթացքում։ Ու մեծ ուրախությամբ պետք է ասեմ՝ չեք փոխվել, մնացել եք աշխատասեր, տաղանդավոր, պարզ խոսող, վատն ու լավը տարբերող։ Կարճ ասած՝ շատ ուրախ եմ, որ նորից միասին ենք։ Հիմա ընտրությունների մասին՝ երկու բառով։ Հունիսի 20-ը ճակատագրական օր է։ Ընտրում ենք արժանապատիվ խաղաղության ու նվաստացած խայտառակության միջև։ Ընտրում ենք բարեկեցիկ կյանքի և անհույս աղքատության միջև։ Վստահ եմ, որ այլևս չեք խաբվելու։ Սուտը, տգիտությունն ու պիղծը մերժելու եք»։ Քոչարյանը նաև կոչ է արել նորից միասին շենացնել Հայաստանը։ «Հարատև խաղաղություն հաստատենք։ Վերականգնենք մեր արժանապատվությունը։ Բուժենք վերքերը։ Հավերժացնենք մեր հերոսներին ու իմաստ հաղորդենք նրանց սխրանքին։ Մեր ամենօրյա տքնաջան աշխատանքով առողջ, կիրթ, բարեկեցիկ կյանք կերտենք մեր երեխաների ու մեր թոռների համար։ Դա՛ պետք է լինի մեր կատարելիք ընտրության իմաստը։ Եվ ընդհանրապես՝ մեր ապրած կյանքի իմաստը։ Վստահ եմ, որ չեք սխալվի։ Իսկ Դուք վստահ եղեք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Դեպի ուժեղ Հայաստան»,-ասվում է Քոչարյանի ուղերձում։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |