ՄԱԿ-ի հետ գործակցությամբ կընդարձակվեն ՀՀ անտառածածկ տարածքները

ՄԱԿ-ի հետ գործակցությամբ կընդարձակվեն ՀՀ անտառածածկ տարածքները

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նոր համաձայնագիր են ստորագրել, որով նախատեսվում է ընդարձակել Հայաստանի անտառածածկ տարածքները, տեղեկացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։

ՊԳԿ նոր 8-ամյա ծրագիրը ֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից և նպատակ ունի 2.5%-ով ընդլայնել անտառային տարածքները, առնվազն 30%-ով կրճատել գյուղաբնակ համայնքների վառելափայտի պահանջարկը, ապահովել տեխնոլոգիաների փոխանցումը գյուղական համայնքներին՝ անտառ-էներգիա փոխկապակցված մոտեցման համատեքստում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---