ՀԱԿ Երեւանի քաղաքապետի ընտրությունները դիտարկում է որպես նախագահական ընտրությունների երկրորդ ռաունդ16 մարտի 2009 - 18:15 AMT PanARMENIAN.Net - «Հայ համազգային շարժումը Երեւանի քաղաքապետի ընտրությունները դիտարկում է ոչ թե որպես սովորական ընտրական գործընթաց, այլ որպես նախագահական ընտրությունների երկրորդ ռաունդ»,- հայտնել է Հայ Ազգային Կոնգրեսի կոորդինատոր Լեւոն Զուրաբյանը` բոլոր քաղաքացիներին կոչ անելով մասնակցելու քաղաքապետի ընտրություններին: Քաղաքապետի ընտրություններին հաղթանակը կդառնա համազգային շարժման հաղթանակը, գտնում է նա:Նրա խոսքով, մարտի 15-ին ՀԱԿ կազմող 18 կուսակցությունների առաջնորդները եւ կենտրոնական գրասենյակը որոշեցին առաջադրել Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը Երեւանի քաղաքապետի պաշտոնում, քանի որ գտնում են, որ ընդդիմության համար այդ ընտրությունները շատ կարեւոր են: «Երեւանում կենտրոնացված է բնակչության եւ քաղաքա-տնտեսական ռեսուրսների կեսից ավելին: Եթե ընդդիմությունը հաղթի, արատավոր քաղաքական եւ տնտեսական համակարգի դեմ պայքարը նոր փուլ կմտնի»,- ընդգծել է Զուրաբյանը: ՀԱԿ մամլո քարտուղար Արման Մուսինյանը հայտնել է, որ ցուցակում երկրորդը Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի անունն է, իսկ ցուցակի մնացած թեկնածուների որոշման համար բանակցություններ են ընթանում, եւ մի քանի օր անց ամեն ինչ պարզ կդառնա: PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե արդյոք կփոխվի ընդդիմության «ձեռագիրը» անցյալ նախընտրական պայքարի համեմատ, եթե նրանց թեկնածուն չհաղթի ընտրություններում, ՀԱԿ մամլո քարտուղար Արման Մուսինյանը հայտնել է, որ իրենք վճռական են տրամադրված: «Մենք չենք փոխի մեր ձեռագիրը եւ մինչեւ վերջ կշարունակենք պայքարը հանուն ժողովրդավարության եւ սահմանադրական իրավունքի: Ես վստահ եմ` եթե բռնության նոր դեպքեր լինեն, հասարակությունը չի ների դա իշխանություններին»,- նշել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |