ՀՀ-ում կորոնավիրուսի 77 նոր դեպք կա և 4 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 77 նոր դեպք կա և 4 մահ

PanARMENIAN.Net - Հունիսի 22-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 77 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224,330-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Կորոնավիրուսից մահվան 4 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից և 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4502 դեպք կա, այլ պատճառով՝ 1096։

Ապաքինվել է ևս 70 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 216,182 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 2550 մարդ:

Հունիսի 21-ին կատարվել է 3778 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,156,409 թեստ է արվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---