«Հայոց հայրենիքը» մի քանի ընտրատեղամասում վերահաշվարկի դիմումներ է ներկայացրել![]() 22 հունիսի 2021 - 18:39 AMT PanARMENIAN.Net - «Հայոց հայրենիքը» մի քանի ընտրատեղամասերում վերահաշվարկի դիմումներ է ներկայացրել։ Կուսակցության լիազոր ներկայացուցիչ Անահիտ Եղոյանն ասել է, որ քաղաքացիներն ընտրել են կուսակցությանը, սակայն քվեները չեն արձանագրվել, տեղեկացնում է «Առավոտը»։ «Քաղաքացիները վստահ են, որ ընտանիքով ընտրել են, սակայն այդ տեղամասերում զրո ձայն է արձանագրվել։ Այդ տեղամասերում վստահված անձինք չենք ունեցել, այլ քաղաքացիներն են ասել, որ ընտրել են, սակայն թվերը նայելուց հետո արձանագրել ենք, որ զրո ձայն է։ Քաղաքացին պնդում է, որ մեզ է ընտրել»,-ասել է նա։ Անահիտ Եղոյանի խոսքով՝ համատարած խնդիր էր այն փաստը, որ իրենց քվեաթերթիկները դրված չեն եղել հանձնաժողովականների սեղաններին։ «Երևի կես ժամը մեկ ահազանգել եմ ԿԸՀ-ին, որ այսինչ ընտրատեղամասում մեր քվեաթերթիկները չկան։ Քրեակատարողական հիմնարկներից էլ ահազանգեր ունեցանք, որ դատապարտյալներին չեն իջեցնում քվեարկության։ Սրանից ավելի էլ ի՞նչ խախտումներ լինեին»,-ասել է նա։ Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |