ՀՀ պատվիրակությունը ՌԴ-ում կմասնակցի ռուսական ռազմակայանի տեղակայման և անշարժ գույքի փոխանցման հանձնաժողովի նիստին![]() 24 հունիսի 2021 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանից պատվիրակություն կմեկնի Ռուսաստան, որը կմասնակցի ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման և անշարժ գույքի փոխանցման միջպետական հանձնաժողովի նիստին։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գործուղման վերաբեյալ որոշում է ստորագրել։ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստը կայանալու է հունիսի 26-ից հուլիսի 1-ը։ Պատվիրակության կազմում ընդգրկված են Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների, նաև Կադաստրի ներկայացուցիչներ։ 102-րդ ռուսական ռազմակայանը տեղակայված է Գյումրիում։ 2010 թվականին փաստաթղթում փոփոխություններ են կատարվել, և բազայի տեղակայման ժամկետը երկարացվել է մինչև 2044 թվականը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |