Ով մեզ հետ չէ, նա բոլորի դեմ է. ՀԱԿ քննադատում է «Ժառանգության» հնարավոր ինքնուրույն մասնակցությունը ընտրություններին

PanARMENIAN.Net - Հայ Ազգային Կոնգրեսի մեջ մտնող 18 ընդդիմական կուսակցությունների առաջնորդների եւ կենտրոնական գրասենյակի նիստին որոշում ընդունվեց այն մասին, որ Հայաստանի առաջին նախագահ, ներկայումս` ռադիկալ ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի Երեւանի քաղաքապետի եւ ավագանու պաշտոնի թեկնածուների ցուցակը: Որոշման համաձայն, ցուցակում երկրորդը լինելու է Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:



ՀԱԿ կոորդինատոր Լեւոն Զուրաբյանը հայտնել է, որ «Ժառանգություն» կուսակցությունը Հայ ազգային կոնգրեսին առաջարկել է միասին գնալ ընտրություններին եւ առաջադրել Երեւանի քաղաքապետի ու ավագանու թեկնածուների համատեղ ցուցակ: Նա ավելացրել է, որ ՀԱԿ որոշման համաձայն, շուտով կսկսվեն «Ժառանգություն» կուսակցության հետ պաշտոնական բանակցությունները:



PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե արդյոք հարաբերությունների խզման պատճառ չի դառնա այն, որ բանակցություններն իրենց նպատակին չհասնեն, եւ «Ժառանգություն» կուսակցությունը չմիանա ՀԱԿ-ի ցուցակին, այլ մենակ գնա ընտրություններին, Լեւոն Զուրաբյանը հայտնել է, որ ՀԱԿ հանդիսանում է Հայկական համազգային շարժման դեմքը: «Այս իրադրության մեջ կարեւոր է ընդդիմության միասնականությունը: Եթե ընդդիմական ուժերը միասին չլինեն, հասարակությունը չի ընդունի եւ չի հասկանա «Ժառանգություն» կուսակցության քաղաքականությունը, եթե վերջինս չհամաձայնի ՀԱԿ-ի որոշումների հետ»,- հայտնել է նա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---