Instagram-ում համակարգչից հրապարակումներ անելու հնարավորություն կստեղծվի

Instagram-ում համակարգչից հրապարակումներ անելու հնարավորություն կստեղծվի

PanARMENIAN.Net - Instagram սոցցանցի վեբ տարբերակի օգտատերերն անմիջապես համակարգչից հրապարակումներ անելու հնարավորություն կստանան։ Այդ տեղեկությունը հաստատել է սոցցանցերի գծով խորհրդատու Մեթ Նավարան Twitter-ի իր միկրոբլոգում։

Թեստային տարբերակի սքրինշոթերում ներկայացված է վեբ տարբերակում հրապարակումներ անելու մեխանիզմը, որը քիչ բանով է տարբերվում սմարթֆոններից ծանոթ ալգորիթմից։

Ավելի ուշ Facebook-ի (Instagram-ի սեփականատեր) ներկայացուցիչները հաստատել են, որ գործառույթն իրոք մշակման փուլում է։

Facebook-ում չեն պատասխանել հարցին, թե երբ այդ գործառույթը հասանելի կդառնա շարքային օգտատերերին։ Ակնկալվում է, որ դա տեղի կունենա արդեն 2021-ին։

Հնարավոր է, որ նորամուծությունը վերաբերի միայն հրապարակումներին, իսկ պատմություններն այդպես էլ մնան որպես բջջային հարթակների բացառիկ տարր։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---