Արսեն Թորոսյանն իր հետագա գործունեությունը կշարունակի ԱԺ-ում

Արսեն Թորոսյանն իր հետագա գործունեությունը կշարունակի ԱԺ-ում

PanARMENIAN.Net - Վարչապետի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Արսեն Թորոսյանն իր հետագա գործունեությունը կշարունակի օրենսդիր մարմնում՝ Ազգային ժողովում: Այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանին։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Թորոսյանին աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի համար՝ նշելով. «Պարոն Թորոսյանն այդ պաշտոնը ստանձնեց չափազանց բարդ մի ժամանակաշրջանում և պատվով կատարեց իր առջև դրված խնդիրը: Եվ պիտի արձանագրեմ, որ ես գոհ եմ պարոն Թորոսյանի կատարած աշխատանքից: Ինչպես պարոն Հարությունյանը, այնպես էլ պարոն Թորոսյանը մեր քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչներն են, և քաղաքական քննարկումների արդյունքում, այդ թվում պարոն Թորոսյանի ցանկությունները հաշվի առնելով, մենք որոշել ենք, որ նա իր հետագա գործունեությունը կշարունակի Ազգային ժողովում՝ օրենսդիր մարմնում»:

Վարչապետի պաշտոնակատարը հաջողություն է մաղթել Հարությունյանին աշխատակազմի ղեկավարի պատասխանատու պաշտոնում: Ներկայացնելով վերջինիս՝ Փաշինյանն ասել է. «Մենք իրար հետ երկար քաղաքական ճանապարհ ենք անցել և իրար հետ աշխատելու շատ հարուստ փորձ ունենք»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և որ նրան այդ պաշտոնում կփոխարինի Հարությունյանը։

Վերջինս, իր հերթինմ ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---