ՀՀ նախագահն ու ԱՄՆ դեսպանը խոսել են երկկողմ գործակցության զարգացման հեռանկարներից![]() 2 հուլիսի 2021 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄՆ Անկախության օրվան ընդառաջ այցելել է ՀՀ-ում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի կեցավայր: Սարգսյանը շնորհավորել է դեսպանին և հանձինս նրա՝ դեսպանության անձնակազմին ու Միացյալ Նահանգների ամբողջ ժողովրդին ազգային տոնի առթիվ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի և երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |