ՍԴ է դիմել ևս 2 կուսակցություն՝ «Զարթոնքը» և «Հայոց հայրենիքը»![]() 2 հուլիսի 2021 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով ՍԴ է դիմել ևս 2 կուսակցություն՝ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը և «Հայոց հայրենիք» կուսակցությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։ Հուլիսի 2-ին ՍԴ-ն գրանցել է նաև ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը։ Ակնկալվում է, որ ՍԴ դիմում կներկայացվի նաև «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |