«Պատիվ ունեմ» դաշինքը ևս դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները![]() 2 հուլիսի 2021 - 19:09 AMT PanARMENIAN.Net - «Պատիվ ունեմ» դաշինքը ևս պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և դիմել է Սահմանադրական դատարան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը։ «Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումը՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» N 184 Ա որոշումը և ընտրությունների արդյուքներն անվավեր ճանաչելու պահանջով»,-ասվում է գրառման մեջ։ Այսպիսով հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանը ստացել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների հետ կապված 4 դիմում։ Սահմանադրական դատարանում գրանցվել է նաև արտահերթ խոհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը, «Զարթոնք» կուսակցության դիմումը և «Հայոց հայրենիք» կուսակցության դիմումը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |