Ադրբեջանցիները քանդել են Սղնախի հայկական գերեզմանոցը․ Caucasus Heritage Watch-ը հաստատում է

Ադրբեջանցիները քանդել են Սղնախի հայկական գերեզմանոցը․ Caucasus Heritage Watch-ը հաստատում է

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները քանդել են Սղնախի հայկական գերեզմանոցը։ Այդ փաստը հաստատել է Caucasus Heritage Watch կազմակերպությունը Twitter-ի իր միկրոբլոգում։

Գերեզմանոցի քանդման մասին առաջինը հայտնել էր Monument Watch-ը։ Նշվել էր, որ արբանյակային լուսանկարներից երևում է, որ ավերածությունը տեղի է ունեցել ապրիլի 12-ից մինչև հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում։

«Գերեզմանոցը քանդել են բուլդոզերներով՝ այդ տեղով ճանապարհ կառուցելու համար»,-ասվում է Caucasus Heritage Watch-ի գրառման մեջ։

Սղնախը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, այժմ այն Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ է։

Սղնախի գերեզմանոցը հիմնվել է 18 դարի կեսին և շահագործվել է մինչև 2020-ի է աշունը, երբ հայերը պատերազմի հետևանքով տարհանեցին գյուղի բնակիչներին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---