Մահացել է Ջիվան Գասպարյանը

Մահացել է Ջիվան Գասպարյանը

PanARMENIAN.Net - Մահացել է դուդուկահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա թոռը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը:

«Շատ մեծ ցավով եմ գրում իմ մեծ կորստի մասին: Աստված հոգիդ լուսավոր երկնքում պահի», - ասվում է գրառման մեջ։

Գասպարյանը ծնվել է Կոտայքի մարզի Սոլագ գյուղում 1928 թվականին։ Դժվար մանկություն է ունեցել, քանի որ մայրը վաղ էր մահացել և հայրը Երկրորդ hամաշխարհային pատերազմում զինվոր է եղել։ Այդ պատճառով էլ մեծացել է որբանոցում։

Դուդուկ սկսել է նվագել 6 տարեկանից՝ առանց դասավանդման։ 1947 թվականին մեկնում է Մոսկվա ազգային սիրողական համույթի հետ, որտեղ համերգից հետո Ստալինից ստանում է Պոբեդա ժամացույց։ 1949-ին միանում է Թաթուլ Ալթունյանի անվան Հայկական ժողովրդական երգի-պարի պետական անսամբլի Ազգային երգ ու պարի համույթին։

1956 թվականին ստացել է առաջին մրցանակը, 1959 թվականին՝ առաջին ոսկե մեդալը Չորրորդ Միջազգային փառատոնում՝ UNESCO հովանավորության ներքո։ Նույն մրցույթին մասնակցելով, 1962-ին ստացել է արծաթե մեդալ, 1973-ին՝ բրոնզե, 1973-ին արժանացել է ՀՀ Ազգային արվեստագետ պատվավոր կոչմանը։

1988-ից սկսել է միջազգային երաժշտական գործունեությունը։ Նույն թվականին Բրայան Ինոն, պատահաբար լսելով երաժշտապետի ներկայացումը Մոսկվայում, որոշում է նրան Լոնդոն հրավիրել։ Պիտեր Գաբրիելը նրա նվագը օգտագործել է Մարտին Սկորսեզեի ֆիլմում՝ «Քրիստոսի վերջին գայթակղությունը»։ Համագործակցել է Կրոնոս Կվարտետի և Լոս Անջելեսի Երաժշտասիրական Օրկեստրայի հետ։

Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին չարչարանքները» (1988 թ., ԱՄՆ), «Ռոնին» (1998 թ., ԱՄՆ), «Օնեգին» (1999 թ., ԱՄՆ), «Գլադիատոր» (2000 թ., ԱՄՆ), «Սիրանա» (2005 թ., ԱՄՆ), «Արյունոտ ադամանդ» (2006 թ., ԱՄՆ), «Ձյուն և մոխիր» (2015 թ., Ռուսաստան) և այլն։

Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություններ, նվագել է մոտ 20,000 համերգներում։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---