Փաստաբան․ Բաքուն քարտեզների փոխանակում է առաջարկում գերիների հետ, քանի որ ականազերծումը միլիոններ կարժենա

Փաստաբան․ Բաքուն քարտեզների փոխանակում է առաջարկում գերիների հետ, քանի որ ականազերծումը միլիոններ կարժենա

PanARMENIAN.Net - Բաքուն առաջարկում է քարտեզների փոխանակում գերիների հետ, քանի որ ականազերծումը միլիոններ է արժենալու։ Այդ մասին հայտարարել է ՄԻԵԴ-ում ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Փաստաբանը նշել է, որ ականազերծումը Բաքվի համար միլիոնավոր դոլարներ է արժենալու և տևական ժամանակ է պահանջելու, որ հասնեն արդյունքի, ուստի առաջարկում են քարտեզների փոխանակում ռազմագերիների հետ, գրում է «Փաստինֆոն»։

Ըստ Սահակյանի, այդ տարածքները հանձնելուց հետո ականապատման քարտեզներն այլևս մեծ նշանակություն չունեն հայկական կողմի համար։ Նա հավելել է, որ Բաքուն անկախ հայկական կողմի պահանջներ կատարելու պատրաստակամությունից, պետք է կատարի միջազգային պարտգավորությունները՝ հայրենադարձնի բոլոր ռազմագերիներին, խախտման դեպքում հասկանա պատասխանատվության վտանգը։

Անդրադառնալով ՀՀ կառավարության գործադրած ջանքերին, Սահակյանը նշել է, որ իրավական գործընթացի տեսանկյունից լուրջ ջանքեր են գործադրվել, սակայն, չի կարծում, որ Բաքվի հանցագործությունների քաղաքական արձագանքը պատշաճ է։

«Մոտ 8 ամիս անց չունենք ամբողջական պաշտոնական թվեր հայ ռազմագերիների մասով, ավելին՝ ունենք փաստեր, որ մասշտաբային պատերազմական հանցագործություններ են տեղի ունեցել, սակայն միջազգային հնարության արձագանքը չի գոհացնում։ Չունենք պատշաճ սանկցիաներ Ադրբեջանի նկատմամբ»,-ասել է նա։

Ըստ Սահակյանի՝ հնարավոր կլիներ հասնել նրան, որ պատժամիջոցներ կիրառվեին ու ստիպեին գործել միջազգային իրավունքնին համահունչ։

Հուլիսի 3-ին ՀՀ կառավարությունը հայտնել է, որ ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան է վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերի, հայկական կողմը, որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---