ՀՅԴ Գերագույն ժողով․ Արտագաղթի ծավալները վտանգավոր չափերի են հասնում![]() 6 հուլիսի 2021 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Վտանգավոր չափերի հասնող արտագաղթը հարված է պետականությանը: Այդ մասին ասվում է ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողովի հայտարարության մեջ, որը ներկայացրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Հայտարարության համաձայն, խորհրդարանական ընտրությունները չեն հանգուցալուծել երկրում արդեն տևական ժամանակ շարունակվող քաղաքական և ներհասարակական ճգնաժամը, տեղեկացնում է Panorama.am-ը։ «ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՅԴ-ն գործընկերների հետ ձևավորել է «Հայաստան» դաշինքը, վճռական մասնակցություն ունեցել ընտրապայքարին, իսկ «Հայաստան» դաշինքը դարձել է այս իշխանությությունների իրական և գլխավոր այլընտրանքը: Հետընտրական շրջանում օրվա իշխանությունը շարունակում է հանրության պառակտման, երկրում ջրբաժանների խորացման, քաղաքական հետապնդումների սանձարեզծման, Արցախյան հիմնախնդրի անտեսման, երկրի անվտանգային համակարգի միտումնավոր քայքայման, ազգային արժեքների և հաստատությունների դեմ կազմակերպված արշավի քաղաքականությունը: ՀՅԴ Գերագույն ժողովը, ելնելով ստեղծված իրավիճակից, հայտարարում է՝ հետամուտ է լինելու հայրենադավ իշխանության հեռացման պայքարին, հանդես է գալու իբրև արմատական ընդդիմություն, գործադրելու է քաղաքական պայքարի բոլոր հնարավոր միջոցները»,- ասվում է հայտարարության մեջ: Հայտարարության համաձայն, ՀՅԴ-ն «Հայաստան դաշինքի հետ համատեղ ուժերով շարունակելու են իրենց պայքարը ընդհանուր նպատակների իրագործման ուղղությամբ, հավատարիմ է լինելու Արցախի Հանրապետության անկախության ճանաչման, տարածքային ամբողջականության վերականգնման, տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության պայքարին, վռճականորեն հակազդելու է ՀՀ տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը և ինքնիշխանությունը վտանգող գործընթացներին, ՀՀ Զինված ուժերի կազմաքանդմանն ուղղված և ազգային հոգևոր հաստատությունների, Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացնող օրվա իշխանությունների քողարկված և բացահայտ քայլերին ու գործողություններին: «Հայրենիքը, Հայաստանն ու Արցախի Հանրապետությունները, Հայոց բանակը և մեր ժողովրդի ապագան վտանգի մեջ է: ՀՅԴ կոչ է անում իր կուսակցական շարքերին, երկրի ապագայով մտահոգ հայրենակիցներին շարունակել վճռական պայքարը օր առաջ հայրենադավ իշխանություններին հեռացնելու և ուժեղ Հայաստան կառուցելու համար»,- նշված է ՀՅԴ Գերագույն ժողովը հայտարարության մեջ: Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |