ՊՆ․ ՀՀ ԶՈւ-ն չի գնդակոծել Տավուշի սահմանագոտու ադրբեջանական դիրքերը![]() 7 հուլիսի 2021 - 19:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է հերթական ադրբեջանական ապատեղեկատվությունը՝ նշելով, որ ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, հաղորդելով, թե հուլիսի 7-ին, ժամը 13:40-ի սահմաններում, հայկական ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանագոտու ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը»,-ասվում է ՊՆ հայտարարության մեջ։ ՊՆ-ն նշել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականցնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ»,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |