Վահե Հակոբյանը՝ Սյունիքի համայնքապետերի ձերբակալությունների մասին. Սա քաղհետապնդում է, տեռոր

Վահե Հակոբյանը՝ Սյունիքի համայնքապետերի ձերբակալությունների մասին. Սա քաղհետապնդում է, տեռոր

PanARMENIAN.Net - «Հայաստան» դաշինքի առաջնորդներից «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը հայտարարել է, որ հետընտրական ՀՀ-ում հետապնդվում են կուսակցության խորհրդի անդամները, որոնք մաս են կազմում դաշինքի, նույն իրենք՝ Սյունիքի համայնքների ղեկավարները։

Նա նշել է՝ իրենց գնահատմամբ՝ սա քաղաքական հետապնդում է, քաղռեպրեսիաներ և քաղտեռոր, գրում է Panorama.am-ը։

Նա հիշեցրել է, որ Մեղրիի ղեկավար Մխիթար Զաքարյանը կալանավորվել է երկու ամսով, մինչ այդ կալանավորվել էր Քաջարանի քաղաքապետը, արդեն միջնորդություն է ներկայացվել Արթուր Սարգսյանի անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ նույնպես քրեական հետապնդում է իրականացվում:

«Հռետորական հարց՝ ինչո՞ւ ընտրություններից հետո: Պատասխանն ակնհայտ է: Դա շատ ավելի խորքային արմատներ ունի, քան կարող է թվալ առաջին հայացից: Իսկ առաջին հայացքից թվում է, որ դա վերժխնդրություն է: Այո, այդ գործոնն էլ կա, բայց ավելի խորքային արմատներ ունի»,- ասել է Հակոբյանը:

Նա ասել է նաև, որ Սյունիքում շարունակվում է «իրավապահ մարմինների տեռորը, հարցաքննությունների են հրավիրվում մեծից փոքր, տարեցներն ու կանայք»։

«Քարահունջում և Որոտանում քաղաքացիներն ասում են, որ իրենց ստիպում են, կորզում են ցուցմունքներ, ինչը հաղորդում է հանցագործության մասին և իրավապահների արձագանքը զրո է: Մոտ 10 քննչական խումբ է աշխատում, որոնք նույն կերպ փորձում են իմ վրա, համայնքապետերի վրա ամրացնել ինչ-որ կորզած ապօրինի ցուցմունքներ։ Նման մթնոլորտ է տիրում Սյունիքում»,- ասել է Հակոբյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ներկայացվել են բողոքներ, որ վերջին օրերին Գորիսի տարբեր բնակիչների իրավապահ մարմինները բերման են ենթարկում և հարկադրում տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Նկատի ունենալով բողոքներն ու ահազանգերը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից խումբ է գործուղվել Սյունիքի մարզ՝ բնակիչների իրավունքների պաշտպանության հարցերը տեղում ստուգելու, անհրաժեշտ հանդիպումներ ունենալու և միջոցներ ձեռնարկելու նպատակով:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---