Բաքվում սկսվել է «լրտեսության» մեջ մեղադրվող 2 հայի դատը

Բաքվում սկսվել է «լրտեսության» մեջ մեղադրվող 2 հայի դատը

PanARMENIAN.Net - Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել «լրտեսության մեջ» մեղադրվող Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի գործով նախապատրաստական նիստը։

Նիստում հստակեցվել են մեղադրյալների անձնական տվյալները, նրանց համար պարզաբանվել են իրենց իրավունքները։ Մեղադրյալներն ունեն փաստաբան և թարգմանիչ, գրում է Haqqin.az-ը։

Գործի դատաքննությունը նշանակվել է հուլիսի 26-ին։

Դավթյանին և Սուջյանին մեղադրանքներ են ներկայացվել լրտեսության, զենքի ապօրինի պահման, ապօրինի զինված խմբերի ստեղծման և պետսահմանի ապօրինի հատման հոդվածներով։

Հայտնի չէ, թե որտեղ են ձերբակալվել լրտեսության մեջ մեղադրվող հայերը, ինչպես նաև նրանց առաջադրված մեղադրանքների մանրամասները։ Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակումներ են եղել այն մասին, որ Սուջյանը, որը ՌԴ քաղաքացի է և հայտնի է որպես բլոգեր, իբր, ՀՀ հատուկ ծառայությունների առաջադրանքով լրտեսության նպատակով նկարահանումներ է կատարել Քարվաճառի շրջանում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---