Արցախում ևս 7 զինծառայողի աճյուն են գտել

Արցախում ևս 7 զինծառայողի աճյուն են գտել

PanARMENIAN.Net - Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների թիվն ավելացել է ևս 7-ով, հայտնում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն։

Մատաղիսում հուլիսի 14-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում` ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները հայտնաբերել են 3 աճյուն։

Եվս 4 զոհված զինծառայողի աճյուն հայտնաբերվել է Մարտունու շրջանի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից։

2020 թվականի նոյեմբերի 13-ից հայտնաբերվել և տարհանվել է 1611 աճյուն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---