Հայաստանում ակտիվիստներին լրտեսող սոֆթ են գնել․ Գնորդը հայտնի չէ17 հուլիսի 2021 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Իսրայելական Candiruընկերությունը, որը լրտեսող ծրագրային ապահովում է վաճառում, կապված է ֆեյքային կայքերի հետ, որոնք օգտագործվում են տարբեր թիրախներ կոտրելու համար, այդ թվում՝ Հայաստանում։ Այդ մասին ասվում է ՝ Microsoft-ի և Տորոնտոյի համալսարանի Citizen Lab-ի մասնագետների հայտարարության մեջ։ Microsoft-ը պնդում է, որ Candiru-ն վաճառել է իր սոֆթն այն երկրներին, որտեղ հետևում են ակտիվ քաղաքացիներին։ Կորպորացիան սեփական հետաքննության արդյունքում պարզել է առնվազն 100 այդպիսի թիրախ, որոնց դեմ էր ուղղված Candiru-ի ազդեցությունը։ Խոսքը քաղաքական գործիչների և ակտիվիստների մասին է Հայաստանից, Պաղեստինից, Իսրայելից, Սինգապուրից, Իսպանիայից, Թուրքիայից, Իրանից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից։ Այնուամենայնիվ,Microsoft-ը նշում է, որ չի կարելի պնդել, թե լրտեսող ծրագրի պատվիրատուն կառավարությունն է կամ պետական այլ կառույց։ Լրատվական կայքերից բացի, Candiru-ն կրկնօրինակում էր նաև ՈԿԿ-ներին, կանանց իրավունքների համար պայքարող կազմակերպություններին և այլն՝ օրինակ, Amnesty Reports, Refugee International, Woman Studies։ Ընդհանուր առմամբ՝ կեղծ այդպիսի 750 դոմեն է գրանցվել։ Microsoft-ում ասել են, որ հայտնաբերված խոցելիությունը շտկված է, նաև ձեռնպահ են մնացել Candiru-ի հասցեին մեղադրանքներից՝ նշելով, որ այդ գործողությունների հետևում կանգնած է «Իսրայելում գործող խաղացողը մասնավոր հատվածից» Sourgum ծածկանունով, որը տարբեր հաճախորդների, այդ թվում պետական, կիբերգործիքներ է վաճառում համակարգիչներ, հեռախոսներ և ցանցեր կոտրելու համար։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |