Փաշինյան․ Ադրբեջանը մտադիր է ռազմական նոր բախումներ հրահրել Արցախում և ՀՀ հետ սահմանին

Փաշինյան․ Ադրբեջանը մտադիր է ռազմական նոր բախումներ հրահրել Արցախում և ՀՀ հետ սահմանին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ոչ պաշտոնական աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է ռազմական նոր բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտումն այսօր տեսնում ենք ՀՀ հետ սահմանի Նախիջևանի հատվածում։

«Ես արդեն մի քանի անգամ հրապարակայնորեն ընդգծել էմ, որ Հայաստանը պատրաստ է խաղաղ բանակցությունների վերսկսմանը, սակայն Ադրբեջանը որևէ արձագանք չի տվել և մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել»,- ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Փաշինյանը նշել է նաև, որ Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաև հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքներ սկսել։

Վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է, որ 2020-ի տարածաշրջանում ստեղծել են նոր իրականություն. ուժի կիրառումը և զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում։

Երկօրյա այցով ՀՀ-ում գտնվող Միշելը կհանդիպի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

Միշելն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 Ուշագրավ
---