Միշել․ ԵՄ-ն ուզում է հավատարիմ գործընկեր լինել ՀՀ համար, աննախադեպ՝ 2.6 մլրդ եվրոյի փաթեթ կհատկացվի

Միշել․ ԵՄ-ն ուզում է հավատարիմ գործընկեր լինել ՀՀ համար, աննախադեպ՝ 2.6 մլրդ եվրոյի փաթեթ կհատկացվի

PanARMENIAN.Net - Եվրամիությունը ցանկանում է շատ հավատարիմ ու ակտիվ գործընկեր լինել Հայաստանի բարօրության, կայունության և անվտանգության համար։ Այդ մասին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում ասել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Ես մի շատ հզոր ուղերձ եմ ձեզ հղում. մենք ձեր կողքին ենք, և ևս մեկ անգամ հաստատում ենք աննախադեպ՝ 2.6 մլրդ եվրո ֆինանսական փաթեթ տրամադրելու Հայաստանին, որպեսզի աջակցենք Հայաստանի առաջնահերթությունների իրականացմանը», - ասել է Միշելը, գրում է Aysor.am-ը։

Նա հայտարարել է, թե Եվրամիությունը ցանկանում է իր ներգրավվածությունն արտահայտել տարածաշրջանում։

«Եվ ես վաղը լինելու եմ Ադրբեջանում, երկուշաբթի` Վրաստանում։ Մենք ցանկանում ենք ամրապնդել կապերն այս տարածաշրջանի երկրների և ԵՄ միջև։ Պատրաստվում ենք դեկտեմբերին կայանալիք գագաթաժողովին», - հավելել է ԵԽ նախագահը։

Փաշինյանը երախտագիտություն է հայտնել ԵՄ կողմից արևելյան գործընկերության շրջանակում մոտ 2.6 մլդ եվրո Հայաստանին տրամադրելու պատրաստակամության համար։

Ավելի վաղ Երևանում Եվրահանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հայտարարել էր, որ ԵՄ-ն ՀՀ համար նախապես հայտարարված 1,6 միլիարդ եվրո հատկացմանը հավելել է ևս 1 մլրդ եվրո։ «Եվ այդպիսով կարողանում ենք 2,6 միլիարդ եվրո համախմբել Հայաստանի համար այս ծրագրով», - ասել էր Վարհեին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---