ԱԺ-ում «Հայաստանի» խմբակցությունը կղեկավարի Սեյրան Օհանյանը22 հուլիսի 2021 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքի խմբակցությունը կղեկավարի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։ Խմբակցության քարտուղարը կլինի Արծվիկ Մինասյանը: Նրանք ընտրվել են հուլիսի 21-ին տեղի ունեցած «Հայաստան» դաշինքի՝ խորհրդարան անցած պատգամավորական խմբակցության նիստում, որը վարել է դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Քննարկվել են խորհրդարանում դաշինքի գործունեությանը վերաբերող հարցեր։ Հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ։ 8-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը կհրավիրվի օգոստոսի 2-ին։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |